ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը թիմի վերջին երկու խաղերում երկրորդ անընդմեջ կարմիր քարտը ստացավ՝ մանկունյացիներին թողնելով կրկին 10 հոգով։

Կիսապաշտպանը նախ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Անգլիայի առաջնության 6-րդ տուրի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ տնային խաղում, (0:3) ապա Եվրոպայի լիգայի «Պորտուի» դեմ խաղում` (3:3) այս անգամ 2-րդ դեղին քարտից հետո:

Այսպիսով, Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, մինչդեռ 2020 թվականի հունվարից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 241 խաղերում պորտուգալացին նույնիսկ մեկ անգամ կարմիր քարտ չի ստացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular