ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանի կենտրոնում։ Առաջին ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում, իսկ երկրորդը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 6-ին։ Պետական Հանրային հեռուստաընկերության եթերում նա կոչ է արել բոլորին, ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայով, միանալ իր ակցիաներին։ Հակառակ դեպքում հանրապետության հետ կլինի նույնը, ինչ ԼՂ-ի հետ, վստահ է Գալստանյանը, գրում է ng.ru-ն։

«Նա ոչ մի նոր բան չասաց, բայց շատերի համար հենց նրա ելույթի փաստը հիշեցրեց 2018 թվականի դեպքերը, երբ Փաշինյանը ներխուժեց Հանրային հեռուստաընկերությանը պատկանող Ռադիո տուն։ Ճիշտ է, տարբերությունն այն է, որ ապագա վարչապետը ջարդեց դռները, իսկ Գալստանյանին ներս թողեցին»,- ng.ru-ին հիշեցրել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը։ Փորձագետը կարծում է, որ արքեպիսկոպոսի հեռանկարը կախված է նրանից, թե որքա՞ն արդյունավետ կերպով նա կարող է իր մտքերը հասցնել բողոքի այն լսարանին, որը ներկայումս բավականին տպավորիչ է։

«Մայիսի համեմատ Գալստանյանը հիմա էլ ավելի քիչ հնարավորություն ունի հաջողության հասնելու։ Նրա համախոհները պակասել են, և նաև նրա ոգևորությունն է պակասել։ Ամենայն հավանականությամբ, նա փորձում է իր շարժումը հասցնել զարգացման նոր փուլի։ Միգուցե՞ նա պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բայց դեռ պարզ չէ այն, թե արդյո՞ք Գալստանյանը պատրաստ է ստեղծել իր կուսակցությունը, թե՞ ցանկանում է անդամագրվել ինչ-որ մեկին»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Միքայել Զոլյանը։ Փորձագետի խոսքով արքեպիսկոպոսն աշխատում է նույն ընտրազանգվածի համար, ինչ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կուսակցությունները։ Դա ընտրողների մոտավորապես 20-25 %-ն է։ «Երևի հույս ունեին Գալստանյանի օգնությամբ ընդլայնել իրենց համախոհների թիվը, բայց, ըստ երևույթին, չստացվեց։ Ընդհակառակը, մարդիկ սկսել են երես թեքել նրանից»,- ասել է Զոլյանը։

Իր հերթին քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշել է, որ Գալստանյանի ներուժը սկսել է նվազել մայիսի 9-ից, երբ նա մեկ ժամ ժամանակ տվեց Փաշինյանին հրաժարական տալու համար։ Հունիսի 12-ին էլ ցուցարարներին դաժանորեն ցրելուց հետո նրա կողմնակիցների եռանդն էլ ավելի պակասեց։ «Բացի այդ, Գալստանյանը քաղաքական դիրքավորման խնդիր ունի: Պարզ չէ, թե ի՞նչ կարգավիճակով է նա դիմում համաքաղաքացիներին՝ քահանայի, քաղաքական գործչի, բարոյական հեղինակության: Միաժամանակ իշխանությունները սովորել են հակադարձել նրան։ Բացի այդ, երկրում լավ տնտեսական վիճակ է ստեղծվել, որն ուժեղացրել է զանգվածների պասիվ տրամադրությունները։ Այնուամենայնիվ, Գալստանյանը դեռևս կարող է ինչ-որ բողոքի ակտիվություն պահպանել»,- ասել է Միքայելյանը։

Ըստ երևույթին ամեն ինչ կարող է փոխվել, եթե Ադրբեջանը ստիպի Երևանին գնալ այնպիսի զիջումների, որոնք շոկի կենթարկեն հասարակությունը։ Ընդ որում, իրենք՝ ընդդիմադիրները, գործողությունների հստակ ծրագիր չունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular