ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քանի ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանի պահանջներն անմռունչ կատարելու իրենց մտադրության մասին, Բաքուն այնքան շարունակում է լկտիանալ, նորանոր պահանջներ է ներկայացնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։ «Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։

Օրեր առաջ էլ Իլհամ Ալիևն էր Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել՝ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»։

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է։

Թե՛ Ալիևի, թե՛ նրա օգնականի հայտարարությունները փաստում են՝ Ադրբեջանն իր պահունակում նոր ու անիրականանալի պահանջներ ունի՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու, ռազմական էսկալացիա սկսելու համար։ Ու որքան ՀՀ իշխանությունները սողան թշնամու առջև, այնքան ՀՀ դիրքերն ավելի են վատանալու։

Էմմա Իսահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular