ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել արդարադատության նոր նախարարի հարցում, իսկ առաջարկվող թեկնածուները միայն քմծիծաղ են առաջացնում, անգամ իշխող ուժի շարքերում։ Օրերս ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Գրիգոր Մինասյանի հաջորդ նշանակել բացառապես կուսակցության անդամ պատգամավորի, և այժմ չեն կարողանում համապատասխան թեկնածուի համոզել զբաղեցնել պաշտոնը։

Իրավաբանության հետ կապ ունեցող երկու պատգամավորներ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Հերիքնազ Տիգրանյանը կտրականապես հրաժարվում են ստանձնել նախարարի պաշտոն։

ՔՊ վարչությունում շատ են ուզում այդ պաշտոնին տեսնել Արփի Դավոյանին։ Վերջինս ընդհանրապես որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, բայց Փաշինյանի ամենամերձավոր կադրերից է, նրա կեղտոտ հանձնարարությունները կատարողը։

Դավոյանի թեկնածությանը, ըստ մեր աղբյուրի, դեմ է հենց Նիկոլ Փաշինյանը։ Արփի Դավոյանը նրան հարկավոր է խորհրդարանում՝ խմբակցությունը վերահսկելու, շշուկները «գերագույնին» հասցնելու համար։ ՔՊ-ում դեմ են նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությանը, թեև նրա համար լոբբինգ է անում անձամբ Փաշինյանի աներձագ Հրաչը։ Ամենամեծ շանսերը, այս պահին ունի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը գոնե իրավաբանական ինչ-որ կրթություն ունի։ Թեպետ խոսում են, որ կարող են նախարար նշանակել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին։ Վերջինս առանձնապես վստահելի չէ՝ հաշվի առնելով նրա «լուսավորական» անցյալը, բայց խմբակցությունում էլ Կոնջորյանին հաշվի չեն առնում։ Ուստի, շառից-փորձանքից հեռու կարող են նշանակել նախարար՝ հետո հանելու, դուրս գցելու նպատակով։ 

Ալվինա Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular