ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետ: Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, եւ հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ  իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Զուգահեռ փորձում են համոզել նաեւ Վլադիմիր Վարդանյանին, որ «քարը փեշից թափի»` համաձայնի խորհրդարանից կառավարություն տեղափոխվելուն: Օրեր առաջ ՔՊ վարչության նիստում, երբ Սուրեն Պապիկյանը նրա թեկնածությունն է առաջադրել, Վարդանյանը հեռախոսով ՔՊ ղեկավար կազմին փոխանցել է, որ նախարար դառնալու ցանկություն չունի: Առաջարկը մերժել է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը: Մեզ ասացին, որ անգամ Արուսյակ Ջուլհակյանն է չեմուչում անում, ուստի ՔՊ-ն մնացել է Արփի Դավոյանի հույսին, ինչը հուսահատության է մատնել ՔՊ-ին: Թերեւս սա է պատճառը, որ նոր թեկնածուների փնտրտուք է սկսվել։

Ի դեպ, վարչությունը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է ՔՊ-ական ղեկավարի, ինչն ավելի է բարդացրել ընտրությունը, ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլեւ մարդ, որը քիչ թե շատ փորձ ու կենսագրություն ունի եւ կարող է որեւէ հիմնարկ ղեկավարել, էլ չասած` նախարարություն։ Ի դեպ, մեզ ասացին, որ ՔՊ-ում համաձայն չեն վարչության այդ մոտեցմանը` ասում են, որ մեծ թվով լավ իրավաբաններ կան, որոնք ՔՊ-ական չեն։ Նախարարի թեկնածուին կընտրեն հաջորդ երեքշաբթի՝ վարչության նիստում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 10․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular