ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում․

«Հարգելի գործընկերներ,

Փաստը, որ բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն  ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: կլիմայի փոփոպության խնդիրներին նվիրված այս կարևորագուն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որն հարկադրեց Արցախի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:

Ադրբեջանի կողմից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումն ըստ էության սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ։

Ակնհայտ է, Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը՝ սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները։

ներկայումս Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ։ Նրանց թվում են 2023 թ․ սեպտեմբերին անօրինական ձերբակալված և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները։

Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության և արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որևէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են։

Թեև Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:

Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր։

Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել։

Հարգելի գործընկերներ,

Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համարդկային արդարություն:

Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի և արժեքների վրա, որ բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների և պարտականությունների մեջ:

Միջազգային հանրությունը ձախողել է Արցախի խնդրի հանգուցալուծումը, թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ։ Սա նոր անարդարությունների և անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար։

Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ։

Սա արդարություն է ողջ մարդկության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular