ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի կողմից։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW)  մասնագիտացված կայքը։

Ըստ IDRW-ի աղբյուրների՝ հրետանային համակարգն անցել է բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: Նշվում է, որ ATAGS 155 մմ/52 վեց հրետանային համակարգերի խմբաքանակը ծրագրավորվել է հայերենով՝ հայկական կողմի պահանջով։

«Բացի այդ, կատարվել են մի քանի այլ փոփոխություններ, որպեսզի հրետանային կայանքները հարմարեցվեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։

Չնայած հրետանային համակարգերը ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում՝ դրանք երկար ժամանակ չէին փորձարկվել Հայաստանի պայմաններում»,- հավելում է IDRW-ն։

IDRW-ի աղբյուրների համաձայն՝ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը՝ հնդկական «Kalyani Groups» արտադրողից։

«ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերումը զգալիորեն կբարձրացնի հայկական բանակի հնարավորությունները և կապահովի նրա հրետանու կրակային հզորության այդքան անհրաժեշտ աճը: Այս ժամանակակից զենքերը արժեքավոր կդառնան երկրի սահմանները պաշտպանելու և նրա ազգային անվտանգությունն ապահովելու գործում»,- նշում է IDRW-ի աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular