ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «շոշափվել են միջազգային իրավիճակի արդիական հարցերը, հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև դիտարկվել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները»:

ՌԴ արտաքին հետախուզության պատվիրակության և Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ զարգանում է, կառուցողական է, փոխշահավետ, ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության հարցերի լուծման ուղղությամբ կոնկրետ արդյունքների հասնելուն»:

«Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին է վերապահված միջազգային ահաբեկչական կառույցների թշնամական ծրագրերը ժամանակին հայտնաբերելու պատասխանատվությունը», - նշել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Բացի այդ, կողմերը նշել են, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ փոխգործակցության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու ջանքերին, որոնք ուղղված են  երկու երկրներում ներքաղաքական կայունության խարխլմանը»։

«Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ Սերգեյ Նարիշկինի հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հետախուզության և հակահետախուզության գլխավոր խնդիրներից մեկն արտերկրում կազմակերպված հակառուսական և  հակաադրբեջանական  դիվերսիոն գործողությունները ժամանակին բացահայտելն է», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հաղորդագրությունում համոզմունք է արտահայտվում, որ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները «կնպաստեն ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզության, Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի զարգացմանը, խորացմանն ի շահ երկու երկրների անվտանգության ապահովմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular