ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարբուրգի անբուժելի վիրուսի առաջին բռնկում է գրանցվել Ռուանդայում, որի հետևանքով վեց մարդ է մահացել, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

The Mirror-ը գրել է, որ կա ութ մահացած։

«Ռուանդայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրի առաջին բռնկումը 30 շրջաններից յոթում դեպքեր հայտնաբերելուց հետո: Հաստատված դեպքերի մեջ ավելի քան 70%-ը Կիգալիի երկու առողջապահական հաստատությունների բուժաշխատողներ են»,- գրել է թերթը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է մահացու հիվանդության 26 դեպք, հաղորդել է ԱՀԿ-ն։ Բժիշկները փորձում են գտնել 300 մարդկանց, ովքեր կարող էին կապ ունենալ վարակվածների հետ։

Մարբուրգ վիրուսի դեմ բուժում կամ պատվաստանյութ չկա:

ԱՀԿ-ն այս բռնկման ռիսկը գնահատում է որպես բարձր տարածաշրջանային և ցածր՝ գլոբալ մակարդակում։ Այնուամենայնիվ, փորձագետներին անհանգստացնում է այն փաստը, որ մեկ մարդ, ով կարող է վարակված լինել, հեռացել է Ռուանդայից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular