«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԼՂ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների խոսույթի շրջանակում իրատեսական չեմ համարում ԼՂ ժողովրդի վերադարձը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, այդ խոսույթով և այդ ձևակերպումներով ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում։ Իրենք էլ, դուք էլ նպատակ ունեք մեր իրական պետական ինքնիշխանության օրակարգից մեզ շեղել։ Դուք ուզում եք, որ հիմա վերցնենք այդ թոկը և փաթաթենք ՀՀ վզին»,-դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց Փաշինյանը։