ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրաքվեն» ձախողման շեմին է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանհարցով սահմանադրական փոփոխություններիպահանջով ստորագրահավաքը ձախողման շեմին է, արդեն երրորդ շաբաթն է ընթանումբայցկազմակերպիչները համառորեն հրաժարվում ենհայտնելթե որքան մարդ է մասնակցելստորագրահավաքին։ «Եվրաքվեի» կազմակերպիչներից Տիգրան Խզմալյանն է երեկֆեյսբուքում հայտնելիբր իրենց հաջողվել է այսպահի դրությամբ հավաքել ստորագրություններիմոտ կեսը։

Մեր աղբյուրների փոխանցմամբայս տեղեկություննիրականությանը չի համապատասխանում։

ԿԸՀ-ն սեպտեմբերին որոշում էր կայացրելստորագրահավաքի համար օրեր նշանակել՝ սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ 60 օրում հարկավոր է 50 հազար ստորագրությունհավաքել՝ հարցը խորհրդարան մտցնելու համարիսկ եթե Ազգային ժողովը մերժիարդեն 50 օրումպետք է 300 հազար ստորագրություն հավաքեն՝ ԱԺ-ն շրջանցելով հարցը միանգամից հանրաքվեի դնելուհամար։

Նույնիսկեթե հավատանքոր երեք շաբաթումհաջողվել է ստորագրությունների կեսը հավաքելմնացած չորս շաբաթում մյուս կեսը հավաքելնանտրամաբանական է։ Սովորաբար ակտիվություննառաջին շաբաթներին է լինում։ Վկան, «Հայաքվեի» ստորագրահավաքըերբ միայն առաջին շաբաթումհաջողվել էր 14800 ստորագրություն ստանալ։

Իշխանությունները «Եվրաքվեին» աջակցելու համարնույնիսկ աննախադեպ քայլի են գնացելթույլատրելեն շաբաթ և կիրակի օրերին էլ անցկացնելստորագրահավքը պետական հաստատություններիվարչական տարածքներում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular