Հանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրային ռադիոյում առաջիկայում մեծկրճատումներ են սպասվում, և օրեր առաջ տեղիունեցած սադրանքը հենց դրան էլ միտված էր։ Մերաղբյուրների փոխանցմամբ, «Ռադիոլուրի» պատին«Բաքու» և «Անկարա» գրառումներով ժամացույցներտեղադրելու՝ Հանրային ռադիոյի տնօրենի որոշումնամենևին էլ պատահական արարք կամ«սորոսական» հանձնարարություն չի եղել։
Հանրային ռադիոյում ընդդիմադիրտրամադրությունները միշտ էլ ընդգծված են եղել, և «Ազատություն» ռադիոկայանի երկարամյաաշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանինտնօրենի պաշտոնում նշանակելովիշխանությունները որոշել են խորը զտումներիրականացնել։ Իսկ հեռացման ենթակաաշխատակիցների ցուցակներ կազմելու համար էլնման սադրանքի են գնացել՝ պարզելու, թե ովքեր ենընդվզողները, նրանցից ազատվելու համար։
Հանրային ռադիոյում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց պայմանագրերն ավարտվում ենդեկտեմբերին։ Որոշվել է նոյեմբերին փակելհաղորդումների մեծ մասը, հեռացնելաշխատակիցների առնվազն մեկ/երրորդին, այդթվում՝ տեխնիկական անձնակազմից։ Նրանք, ովքերկանցնեն նոր տնօրենի թրի տակով, հավատարմության երդում կտան, կշարունակենաշխատել ռադիոյում։ Իսկ հատկապեսժամացույցների տեղադրման դեմ ընդվզողներինհայտնելու են, որ դեկտեմբերից իրենց հետաշխատանքային պայմանագրերը չենթարմացվելու։