ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է: «Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում, այլ նաև կրթական միջավայրի տեմպի փոփոխությանը:

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր: Այս համատեքստում, վարչապետը խոսել է նաև հանրային կրթության կարևորության, կրթությանը զուգահեռ հետազոտության անհրաժեշտության, առողջ ապրելակերպին նպաստող սպորտային ակտիվության ապահովման, մշակութային կենտրոնների ստեղծման և ընդհանրապես՝ մարդու զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման մասին, որոնք ներառված են «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգում:

«Այս ծրագիրն իրականացնելու համար շատ կարևոր է, որ այն դառնա ուսանողների և դասախոսների ծրագիր, որովհետև Կառավարությունը՝ Կառավարություն, այո՛, իր առաջնորդող դերը պիտի կատարի, բայց շահառուներն ուսանողներն են և դասախոսները»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բավարար չափով ֆինանսավորո՞ւմ է կրթությունը, և բացասական պատասխանի հետևանքով Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ֆինանսավորումն ավելի կոնկրետ և թիրախային իրականացնել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է «Ակադեմիական քաղաք»-ում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում:

Անդրադառնալով արվեստի կլաստերին՝ վարչապետը նշել է, որ այն միավորելու է արվեստի ոլորտի բուհերը և առաջին հերթին ապահովելու է ստեղծագործելու միջավայր: Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ մշակութային կլաստերում նախատեսվում է կառուցել դահլիճ, որը նախատեսված է լինելու և՛ կինոդիտումների համար, և՛ օպերաների համար, ծառայելու է և՛ որպես համերգասրահ, և՛ որպես ցուցասրահ: ««Ակադեմիական քաղաք»-ի ամբողջ գաղափարը նրանում է, որ արվեստի կլաստերում Արվեստի համալսարանի ուսանողն իր սովորածը կոմերցիալիզացնելու հնարավորություն ունենա»,- նշել է վարչապետը և հավելել. ««Ակադեմիական քաղաք»-ի առանցքային գաղափարը հենց դա է՝ սովորել և իրացնել սովորածը, վաճառել սովորածը»:

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Լոնդոնի Արվեստների համալսարանի գլոբալ ներգրավվածության տնօրեն Իան Սթորեյն իր հերթին ներկայացրել է բուհի գործունեությունը, ստեղծված կրթական պայմաններն ու հնարավորությունները, կրթական միջավայրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular