ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2018 թվականից Telegram-ն իշխանությունների հարցումով սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները:

«2018 թվականից Telegram-ը կարող է իշխանություններին բացահայտել հանցագործների IP հասցեները/հեռախոսահամարները՝ համաձայն մեր Գաղտնիության քաղաքականությանը շատ երկրներում։ Ամեն անգամ, երբ մենք ստանում էինք ճիշտ լրացված իրավական հարցում համապատասխան կապի գծերի միջոցով, մենք ստուգում էինք այն և բացահայտում վտանգավոր հանցագործների IP հասցեները/հեռախոսահամարները»,- գրել է մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովն իր տելեգրամյան ալիքում։

Ըստ նրա՝ Telegram-ի ղեկավարությունը միշտ ձգտել է համապատասխանել տեղական օրենքներին, քանի դեռ «դրանք չեն հակասում ազատության և գաղտնիության մեր արժեքներին»։

Նա նշել է, որ մեսենջերը ստեղծվել է ակտիվիստներին և հասարակ մարդկանց «կոռումպացված կառավարություններից և կորպորացիաներից» պաշտպանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular