ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին ու ազատումների պատճառ դարձել Երեխաների ու մայրիկների սկսած արշավի հետևանքները մի քանի դաստիարակի պաշտոնանկության պատճառ են դարձել։ Գաղտնալսելուց հետո մանկապարտեզի դաստիարակներ են ազատվել աշխատանքից, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի N 121 մանկապարտեզում։ Եվ զավեշտալին այն է, որ գաղտնալսումների օպերացիան իրականացրել են ոչ թե իրավապահները` այլ մայրիկների մի խումբ։

 Lurer.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից են հեռացվել կանայք՝ երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերբերմունքի համար։ Ծնողներն էլ, հավանաբար դժգոհությունն արտահայլետու փոխարեն որոշել են կտրուկ քայլերի դիմել, պայմանավորվել են ու գաղտնալսող սարքեր ուղարկել մանկապարտեզ՝ երեխան երի միջոցով։ Lurer.com-ի հետ զրույցում տնօրենը հաստատեց՝ բալիկների ու ծնողների մշակած հատուկ գաղտնալսումների օպերացիան է դարձել 2 դաստիարակի ազատման հիմք։

«Նման խոսակցություններ՝ գաղտնալսումների մասին, լսել եմ, բայց ոչ տիրապետում եմ այդ ինֆորմացիային, ոչ էլ ձայնագրություններ եմ լսել։ Ինձ նամնատիպ բաներ չեն հասել" ,- ասաց նա։ Բարձր ձայնով են խոսել երեխաների հետ։ Ծնողները դիմել են մեզ, ժողով ենք հրավիրել, իրավիճակը քննարկվել է մանկավարժների և ծնողների հետ»,- Lurer.com-ի հետ զրույցում նշեց N 121 մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Սարգսյանը, ում կարգավիճակը դեռ ժամանակավոր պաշտոնատարի է ու երեք ամիս է՝ ինչ նշանակվել է այս մանկապարտեզում որպես տնօրենի ժ/պ ։

«Ես դեռ չեմ ազատել, լուրջ հիմք չեմ ունեցել, որ նման քայլի գնամ։ Իրենք իրենց դիմումի համաձայն՝ ասել են՝ խնդրում ենք, մեզ ազատել աշխատանքից ավագ խմբի մեկ դաստիարակ ու դայակը՝ նույն խմբի։ Դեռ չեմ ընդունել ազատման դիմումները, որպեսզի մանկապարտեզի այդ խմբի գործունեությունը չդադարեցվի, խնդրել եմ՝ առայժմ շարունակեն հաճախել աշխատանքի, մինչև որ նոր ընդունվողների հետ այդ խնդիրը կլուծվի։ Այս դեպքից չի տուժել բնականոն գործունեությունը, բոլոր երեխաները հաճախում են մանկապարտեզ։ Ազատումների հրամանը չկա, համաձայնեցման են եկել, հրամանը կձևակերպեմ ավելի ուշ»,- ասաց տնօերենի ժ/պ-ն ՝ հավելելով , որ դեպքը ոչ թե կոծկել են, այլև Երևանի քաղաքապետարանին փորձել են հայտնել վարչական շրջանի ղեկավարի խողովակով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular