Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր աառավոտյան ՆԳՆ-ից հայտնեցին, որ երևանյան դպրոցներից մեկում միջադեպ է տեղի ունեցել:
Մասնավորապես, Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Հայտնել էին, որ անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։
MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղան 12 տարեկան է, որն իր հետ բալոն է ունեցել և ինչպես պարզաբանել է՝ միամիտ է փչել: Դրա հետևանքով դպրոցականների մոտ հազ, փսխում և այլ երևույթներ են եղել, սակայն հիմա բոլոր երեխաների առողջական վիճակը կարգավորվել է: