ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արթուրս աչքի ընկնող երեխա էր, աշխույժ, աշխատասեր: Բոլորն իրեն սիրում էին: Փոքր տարիքից ուզում էր ինչ-որ բաներ անել, որ բոլորին զարմացնի, ուզում էր, որ իրեն սիրեին, գովաբանեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիանան՝ Արթուրի մայրիկը:

Որդու դպրոցական տարիները վերհիշելիս նշում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել: «Դպրոցում ևս սիրված էր, ուսուցիչների, տնօրենի համար կարծես սեփական երեխան լիներ: Սիրելի առարկաներից էր «Պատմությունը»: Տասը տարի նաև բռնցքամարտի է հաճախել Լիճքի բռնցքամարտի դպրոցում: Աչքի է ընկել այս սպորտաձևում, մրցումներում մշտապես առաջին տեղ է զբաղեցրել, մեդալներով ու պատվոգրերով վերադարձել տուն: Կարող էր հրաշալի բռնցքամարտիկ լինել»: Դպրոցն ավարտելուց հետո Արթուրն ընդունվել է Մարտունու Բազմագործառութային քոլեջ, որն ավարտելով՝ ստացել է ավտոմեխանիկի որակավորում: Երբ հարցնում եմ Արթուրի երազանքների մասին, մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ.սեպտեմբերի 12: «Առավոտյան 9-ից 10-ի կողմերն էր, Արթուրս զանգահարեց՝ ժամը վեցին պիտի պապայի հետ անպայման խոսեմ: Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, ասֆալտապատման բավականին խոշոր պատվեր ուներ:

«Պապայիս կասես, եթե ամեն ինչ հաջող գնա ու գործը ստացվի, թող ինձ համար խանութ բացի գյուղում: Խանութի անունը որոշել եմ ու քեռիին ասել»: Ուզում էր, որ հայրիկը հեշտ աշխատանք կատարի, այլևս չմեկնի արտագնա աշխատանքի, մտահոգվում էր նրա առողջության մասին: Ուզում էր հայրիկի, եղբոր համար մշտական աշխատանք ապահովել հայրենիքում: Բայց երբ պատերազմն սկսվեց, ամուսինս վերադարձավ Հայաստան, բնականաբար, գործերն էլ չստացվեցին, ու Արթուրիս երազանքն անկատար մնաց»: 2021 թ.-ի մարտի 31-ին Արթուրը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, հետո՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: Երբ հարցնում եմ ծառայության մեկնելու Արթուրի ցանկության և ծառայության ամիսների ընթացքի մասին, մայրիկը կրկին հիշողություններով ոչ վաղ անցյալ՝ 2020 թ. սեպտեմբեր է ուղևորվում, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը:

«Զայրանում էր, որ չի կարող մասնակցել ռազմական գործողություններին, ու պետք է մի բան աներ: Արթուրը մեր տանից մոտ հինգ պարկ կարտոֆիլ, բազմաթիվ պահածոներ, ջրով շշեր, անվադողեր ուղարկեց առաջնագիծ։ Երկու գիշեր Արթուրս շատ ուշ եկավ տուն, առաջին անգամ էր նման բան լինում: Մեքենաներից ցեմենտ էր դատարկել և սեփական աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ երկու հարյուր հազար դրամ, ուղարկել էր առաջնագիծ: Չծառայելու մասին երբեք խոսք չի եղել: Նա ընդդիմանում էր անգամ նման մտքերին: Ծառայությունը լավ էր անցնում: Արթուրս անվախ էր, բոլորի կողմից շատ սիրված: Նրանք, ովքեր պատերազմից վերադարձել են, պատմում են, թե որքան լավ ծառայակից ընկեր է եղել նա, խիզախ զինվոր: Միշտ կանգնած է եղել իր ընկերների կողքին, նաև նրանց, ովքեր ունեցել են իր օգնության կարիքը: Եթե անգամ ինչ-որ խնդիրներ են եղել, նա դրանք լուծել է ինքնուրույն, առանց մեզ որևէ բան պատմելու, նեղություն տալու»:

Իսկ հետո` 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: «Արթուրս եղել է առաջին դիտակետում՝ բարձունքում: Տիրապետում էր ПК տեսակի զենքին: Հարձակումը սկսվելուց Արթուրս զանգահարել է տղաներից մեկին, ասել՝ դուրս կգաք, փրկվելու շանս չկա: Ընկերն ասել էր՝ դու էլ կիջնես դիրքից: Արթուրս արձագանքել էր՝ եթե այստեղից կրակ չլինի, մեր տղերքը չեն կարողանա նահանջել»: Արթուրն ապահովել է իր մի շարք ընկերների նահանջը դեպի թիկունք, փրկել է մի շարք վիրավորների, որոնց շալակելով տեղափոխել է թիկունք, իսկ հետո վերադարձել և շարունակել մարտը։ «Արթուրս իր դիրքից չի նահանջել, իր ПК-ն շարունակել է աշխատել մինչև առավոտյան վեցը: Թշնամին իր ԱԹՍ-ներն ու սնարյադներն ուղարկել է հենց իր բարձունքի վրա, որպեսզի թուլացնի Արթուրիս պահած դիրքը, արդյունքում գրավի նաև ներքևի դիրքերը: 29 զոհ մեր կողմից է եղել այդ բարձունքի հատվածում, իսկ թշնամին մի քանի հարյուրի հասնող լեշ է հավաքել նույն տեղից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են կռվել մեր տղաները: Մեր 29 լուսավոր տղաները կենաց-մահու պայքար են մղել թշնամու դեմ»: Մայրիկը կրկին հիշողություններով վերադառնում է ոչ վաղ անցյալ:

«Իմ երեխեն հուլիսի 28-ին եկավ արձակուրդ, օգոստոսի 4-ին հետ գնաց, 12-ին բարձրացավ դիրքեր Սև լճի տարածքում: Մի քանի օր հետո այդտեղ լարվածություն էր նկատվել: Ես էլ կարդացի այդ մասին: Կապ չէի կարողանում հաստատել իր հետ, հետո երեկոյան զանգահարեց: Ասաց, որ ամեն ինչ կարգին է, իջել են, որ լողանան, հանգստանան ու կրկին դիրքեր բարձրանան: Հետո պատմեց, որ իրենց իջեցրել են դիրքից ու այն առանց մարտի տվել թշնամուն: Արթուրս ասաց՝ բայց մյուս դիրքի համար պատերազմ կլինի, ուղղակի չգիտեմ, թե ով կլինի այդ ժամանակ այդ դիրքում»: 2022 թ.-ի պատերազմն ինքն իրենով անպատասխան մնացած հարցերի ամբողջություն է: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Արթուրը բեկորային վիրավորում է ստանում: Նա անմահանում է Իշխանասարում:

«Թե քանի ժամ է այդպես մնացել, չգիտեմ: Թշնամին այդ դիրք չի բարձրացել մի քանի օր, նա թշնամու ձեռքում չի հայտնվել: Կարմիր խաչն է իմ տղային իջեցրել դիրքից: Տասն օր անց Արթուրս տանն էր»: Ապրելու ուժի մասին: «Շատերն ասում էին, որ էլի երեխա ունենամ, գուցե դա դառնա իմ փրկությունը, սփոփանքը: Բայց ոչ ոք չի կարող իմ Արթուրին փոխարինել: Ինքնասպանության մտքեր ունեի, չէի ուզում ապրել: Ինձ ասում էին՝ մյուս տղայովդ մխիթարվի, նրա համար ապրիր: Բայց նման պահերին ցավն այնքան մեծ է, որ որևէ մեկի մասին մտածել չես կարող: Ու այս ծանր օրերում ինձ ուժ տվեց հավատը: Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս»:

Հ. Գ. - Արթուր Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է հայրենի Լիճք գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular