ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներն ի վիճակի են պաշտպանվելու Իսրայելից, նրանք   Իրանին չեն դիմել՝ կամավորներ ուղարկելու խնդրանքով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Մենք վստահ ենք, որ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ռեժիմի ագրեսիային։ Լիբանանն ապացուցեց, որ ունակ է հաղթել իսրայելական ռեժիմին։ Դիմադրության շարժումն ունակ է ինքն իրենով հակազդել ու դիմակայել»,- ասել է Քանանին։

Հիշեցնենք՝ Իսրայելը Բեյրութի ուղղությամբ գրոհներ  է ձեռնարկել, ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Հասան Նասրուլլան, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի հրամանատարներ, մեծ թվով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։

«Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմն ավելի վաղ հայտարարել է, որ իրենք պատրաստ են դիմակայել Իսրայելի ցամաքային գործողությանը Լիբանանում։

«Եթե ​​Իսրայելը որոշի ցամաքային գործողություն իրականացնել, դիմադրության ուժերը պատրաստ կլինեն դիմակայել ներխուժմանը։ Մենք պատրաստվել ենք և վստահ ենք, որ իսրայելական թշնամին չի հասնի իր նպատակներին, և մենք Աստծո օգնությամբ կհաղթենք այս ճակատամարտում»,- ասել է Քասեմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular