ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հըզբոլլահ»-ը պատրաստ է դիմակայել Իսրայելի ցամաքային գործողությանը Լիբանանում, հայտարարել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։

«Եթե ​​Իսրայելը որոշի ցամաքային գործողություն իրականացնել, դիմադրության ուժերը պատրաստ կլինեն դիմակայել ներխուժմանը։ Մենք պատրաստվել ենք և վստահ ենք, որ թշնամին չի հասնի իր նպատակներին և մենք Աստծո օգնությամբ կհաղթենք այս ճակատամարտում»,- ասել է Նաիմ Քասեմը։

Նա հավելել է, որ իրենք կշարունակեն աջակցությունը Պաղեստինին։

«Իսլամական դիմադրությունը կշարունակի դիմակայել Իսրայելին՝ թշնամուն՝  հաջակցություն Գազայի և Պաղեստինի, ինչպես նաև ի պաշտպանություն Լիբանանի ու նրա ժողովրդի, և ի պատասխան սպանությունների»,- ասել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Հիշեցնենք՝ Իսրայելը Բեյրութի ուղղությամբ գրոհներ  է ձեռնարկել, ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Հասան Նասրուլլան, ինչպես նաև շարժման հրամանատարներ, մեծ թվով զոհեր կան նաև խաղաղ բնակչոաթյան շրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular