ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգի վերաբերյալ ՍԴ եզրակացությունը ծայրից ծայր խայտառակություն է, զգալի մասը նվիրված է անկախության հռչակագրի իրավական ուժը կասկածի տակ դնելուն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ այդ մի փոքր դրվագ հայտարարությունը լուրջ ենթատեքստեր ու խմորումներ է իր մեջ պարունակում, որոնք ծայրաստիճան հակաիրվական, հակաազգային և հայկական շահին հակասող գործընթացներ են ենթադրում:

«ՍԴ-ի տխրահռչակ որոշումով ես՝ թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հայ, ՀՀ քաղաքացի վիրավորված մասնագիտական արժանապատվություն ունեմ և լուրջ տագնապ: Պատահական չէ Փաշինյանի ինքնավստահությունն առ այն, որ իր՝ այսպես կոչված «փորձագետների» եզրահանգումները չէին հակասելու  Սահմանադրությանը: Բոլորիս համար էլ ակնհյատ էր, թե ինչպսին է  լինելու այս կազմով, յուրայիններով համալրված հակաիրավական եղանակով ձևավորված ՍԴ-ի եզրակացությունը տվյալ միջազգային պայմանագրի վերաբերյալ»,- ասաց սահմանադրագետը:

Նա նշեց, որ ՍԴ-ն ամեն ինչի անդրադարձել է բացի հակասող դրույթներից՝ իրենց խորությամբ ու լրիվությամբ:

«Հիմա Փաշինյանը գնդակը նետել է ՍԴ դաշտ՝ փորձելով «լռեցնել» մեր մասնագիտական համայնքից նրանց, ովքեր այս ողջ հետպատերազմյան շրջանում բազմիցս հայտարարել են, որ միջազգային պայմանգրերը, որոնք Փաշինյանն իրեն թույլ է տալիս ստորագրել, ապօրինի և հակաիրավական են, որովհետև նրանցից գեթ մեկը այդպես էլ  չանցավ ներպետական վավերացում: Այս կանոնակարգը հիմա որ իրենք ներկայացրեցին ՍԴ, գալիս է հաստատելու մեր այն պդնումը, որ մինչ այդ հաջորդած ողջ գործընթացները հակաիրվական են»,- ասաց Մելոյանը:

Մասնագետի կարծիքով՝ ադրբեջանական կողմի պարտավորեցման հետևանք էր սա, իրենց էլ է ձեռնտու, որ ցանկացած գործընթաց հայկական կողմը ամոբղջական իրավականության շրջանակներում կատարի: Նա շեշտեց, որ ապօրինի գործընթացների արդյունքում կյանքի կոչված իրաբվահարաբերություններն, այնուամենայինիվ, միջազգային կոնվենցիաներով հետագայում հնարավորություն կա մերժելու:

«Բայց արդեն տեղափոխվել ենք նոր փուլ, հերթական փաստաթուղթը ներպետական վավերացման է ներկայացվել: Ադրբեջանական կողմը պահանջում է, որ նման փոփոխությունները կատարվեն հանրաքվեի միջոցով և չի հրաժարվում Սահմանադրության փոփոխության պահանջից, այն դեպքում, երբ մեր իշխանությունները փորձում են մանևրել, հրաժարվել հանրաքվեից»,- շեշտեց նա:

Մելոյանը նշեց, որ Կանոնակարգի վերջին կետով նախապայման կա ուժի մեջ մտնելու՝ դա երկու կողմի ներպետական վավերացումն է:

Նա հիշեցրեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերի շուրջ, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից՝ ասելով որ իրենց մոտ նախապայման մնում է  Սահամանադրական փոփոխությունը:

«Ակնհայտ է՝ մեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է հանրաքվեի անցկացումից: Ես չգիտեմ՝ ովքեր են Փաշինյանի փորձագետները, ինչ են փորձում խաղարկել: Զավեշտը կայանում է նրանում, որ Ադրբեջանն ավելի պարկեշտություն է դրսևորում հայկական իրավական նորմերի նկատմամբ, քան ինքը՝ հայկական իշխանությունը: Մեր գործող իշխանությունները փորձում են հրաժարվել սահմանադրական հանրաքվեից»,- ասաց նա:

Մելոյանը նշեց՝ հայ ժողովուդրը պետք է որոշի ինքը ցանկանո՞ւմ է այդ փոփոխությունները, իսկ այս իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի կարծիքը հարցնելուց:

Մելոյանը վստահ է, եթե իշխանությունները վստահ լինեին, որ ժողովուրդը հանրաքվեով «այո» կասի իրենց սահմանադրությանը, նրանք վաղուց գնացած կլինեին այդ քայլին, բայց դա թողել են 2026 թվականի ըտնրություններից հետո:

 

ՀեղինակԱմալյա Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular