ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշուստինին ուղարկում են պատասխանների ետևից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղն աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Ռուսաստանի վարչապետի գրասենյակից հայտնում են, թե Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։ Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»։

Մինչ Երևան այցելելը Միշուստինը գտնվելու է Իրանում, որտեղ այսօր կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։ Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի զինյալների վրա Իսրայելի հարձակումները: Իսրայելի վերջին հարձակումներն ու «Հեզբելա»-ի առաջնորդներից Հասան Նասրալայի սպանությունը փոխել են իրերի դրությունը տարածաշրջանում, ընդհուպ մոտեցնելով ռազմական էսկալացիայի հավանականությունը։

Հայաստանն այս պայմաններում դժվար թե կարողանա խուսանավել, վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առաջ։ Հատկապես, որ արևմտյան և արևելյան հարևանները ցանկանում են ոչնչացնել ՀՀ-ն, Ռուսաստանն ու Իրանը տարբեր հարցերում ընդհանուր դիրքորոշումներ ունեն, իսկ Վրաստանը գնում է Արևմուտքից պոկվելու, ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով։

Փաշինյանը, ըստ էության, «բալանսավորման» քաղաքականության մասին հայտարարելով, փորձում է խուսանավել ստեղծված իրավիճակում։ Միշուստինը, թերևս, Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո նորություններով կայցելի Երևան, նաև կփորձի պարզել, թե, ի վերջո, ո՞ւմ հետ է իրեն պատկերացնում ՀՀ գործող իշխանությունը։ 

Անի Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular