ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի Իլմենսկի Պրոեզդի «Սելիգեր Սիթի» բնակելի համալիրում հրդեհ է առաջացել կախովի առաստաղների տեղադրման ժամանակ օգտագործվող գազի բալոնների պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի Քննչական կոմիտեից։

«Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի Իլմենսկի Պրոեզդում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնների ինքնաբուխ պայթյուն և հրդեհ»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հրդեհն արագ տարածվել է վերին հարկերում, բոլորին տարհանել են: Բնակիչների խոսքով՝ իրենք լսել են առնվազն վեց պայթյուն

Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Եվս երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց։

Մարդու մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մոսկվայի «Սելիգեր Սիթի» բնակելի համալիրում գազի բալոնների պայթյունի պահը ֆիքսվել է տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular