ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ծանր վթար է տեղի ունեցել սեպտեմբերի 29-ի երեկոյան Կրասնոդարի մոտ։ Բախվել են սովորական ավտոբուսն ու բեռնատարը: Ճակատային բախումից մեքենաներն բռնկվել են: Վթարի հետևանքները տեսագրել են ականատեսները։ Նրանք հայտնում են, որ կան տուժածներ։ Ճանապարհի երթեւեկությունը արգելափակված է: Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Չհաստատված տեղեկությունների համաձայն, կրակոտ վթարին մասնակցել է Ստավրոպոլ-Կրասնոդար մարդատար ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը, վթարը տեղի է ունեցել ժամը 19.47-ին, Սեվերնայա փողոցի Ստարոկորսունսկայա գյուղում։ Դեպքի վայր են ուղարկվել Կրասնոդարի հրշեջ-փրկարարական կայազորի ստորաբաժանումները։ Ժամը 20.27-ին հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 35 մարդ և ինը տեխնիկա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular