ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ Փարիզը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Բացի դա` Ֆրանսիացի նախարարն ասել է, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում սրացմանը։

Ինչու՞ է Ֆրանսիան զինում Հայաստանին: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը Vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը բացատրել է ներքին ֆրանսիական գործոններով։ «Առաջինը, կա աշխարհի ամենաուժեղ հայկական սփյուռքի նպատակը, որն է Հայաստանի իշխանության նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելը, և որը ներառում է նաև Ռուսաստանից Հայաստանի անջատումը: Երկրորդ հերթին դրան աջակցում է Մակրոնը, ով փորձում է ապահովել այդ ազդեցիկ հայկական սփյուռքի աջակցությունը՝ ֆինանսական, լրատվական և քաղաքական»,- ասել է նա առաջին հերթին։

«Երրորդը, Ֆրանսիան նման կերպ արտահայտում է իր մեջ շատ զարգացած իսլամաֆոբիայի և թուրքաֆոբիայի իր հոգեբանական բարդույթները: Չորրորդը, Ֆրանսիան փորձում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, այդ թվում` Մոսկվային վնասելու համար, քանի որ Փարիզը հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ։ Հինգերորդը, Ֆրանսիան փորձում է ինչ-որ կերպ վերականգնել իր ազդեցությունը Աֆրիկայում, ինչի համար պետք է հաղթել Ռուսաստանին Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանի ակտիվությունը Աֆրիկայում նվազի: Վեցերորդը, Փարիզը մի տեսակ դաշինք է կառուցում Հայաստանի, Հունաստանի և Հնդկաստանի հետ»,- թվարկել է Սերգեյ Մարկովը:

Քաղաքագետն ընդգծել է, որ հարավկովկասյան տարածաշրջանի համար Հայաստանին ՆԱՏՕ-ի զենքով զինելու ֆրանսիական այս քաղաքականությունը բացառապես խնդիրներ ու ռիսկեր է պարունակում։ «Նման կերպ Ֆրանսիան ուղղակիորեն խաթարում է անվտանգությունը տարածաշրջանում: Նախևառաջ, խնդրահարույց է այն, որ Հարավային Կովկաս են մտնում արտաքին այնպիսի խաղացողներ, ինչպիսին ֆրանսիան է, որը չունի և չի կարող ունենալ այնպիսի շահեր, որոնք ընդհանուր են տարածաշրջանային շահերի հետ: Դա, ընդհանուր առմամբ, շատ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- եզրափակել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular