ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Մարիամ  Ա․-ն  և հայտնել, որ Արմենակյան փողոցի 13/1 հասցեում գործող «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 300 հազար դրամի համարժեք ռուբլի:

Պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աշխատակիցը հանդիսանում է Երևանի բնակիչ 59-ամյա Նվարդ Հ․-ն: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular