Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական ԶՈՒ-ն «գիշերային պայմաններում հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություն է անցկացրել։
Այդ երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ըստ սցենարի՝ հատուկջոկատայինները սահմանափակ տեսանելիության պայմաններում թափանցել են պայմանական հակառակորդի խորքերը և կատարել դարանակալման, արշավանքի և ուսումնամարտական այլ խնդիրներ: