ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Բեյրութում «Հեզբոլլահի» կենտրոնական շտաբին ուղղված է լիբանանաիսրայելական հակամարտությունը սրելուն և ամբողջությամբ «փոխում է խաղի կանոնները»: Այս մասին ասվում է Լիբանանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ​​ներկայացուցչության X սոցիալական ցանցի էջում։

«Անկասկած, այս հանցագործությունն ու անխոհեմ պահվածքը լուրջ էսկալացիա են, որը փոխում է խաղի կանոնները, և այդ հանցագործության հեղինակին կսպառնա համապատասխան պատիժ»,- նշել են դիվանագիտական ​​առաքելությունից։

Ուրբաթ երեկոյան Բեյրութում մի շարք ուժեղ պայթյուններ են հնչել։ Իսրայելական ավիացիան մոտ տասը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների թաղամասերից մեկին։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել, որ հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլան։ Ըստ իրանական և սաուդյան մի շարք լրատվամիջոցների՝ նրան հնարավոր չի եղել վերացնել, և նա ապահով վայրում է։ 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular