ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի իշխանությունների ավելի քան վեց ամիս տևած փորձերը Թուրքիայի հետ բանկային վճարումների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու, վերջապես փակուղի են մտել, գրում է moscowtimes.ru-ն։

Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի հետ կապված գործարքների սպասարկումից, հայտնել է ՏԱՍՍ-ը վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Աղբյուրի խոսքով, օտարերկրյա մասնակցությամբ թուրքական բոլոր վարկային հաստատություններն արդեն իսկ դադարեցրել են վճարումները ռուսական ընկերությունների համար, և հիմա էլ պետական և մասնավոր այն բանկերը, որոնք օտարերկրյա գործընկերներ չունեն, մտադիր են միանալ դրան։

Բանկերը փորձում են «պաշտպանվել իրենց ապագա հնարավոր խնդիրներից, որոնք կարող են լինել սահմանափակումների և պատժամիջոցների տեսքով», պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ռուս-թուրքական առևտուրը շարունակելու համար, ըստ նրա, երկրում դե ֆակտո մնացած միակ բանկը Emlak Katılım-ն է։ Այն շարունակում է վճարումները լիրայով և ռուբլով, մինչդեռ դոլարով և եվրոյով գործարքներն անմիջապես արգելափակվում են թուրքական շատ բանկերի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ կարգավորումների խնդիր ի հայտ եկավ հունվարին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո, որով սպառնում էր ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ գործարքների դեպքում բանկերին անջատել համաշխարհային դոլարային համակարգից։ Ապրիլին ամերիկացի պաշտոնյաներն ուժեղացրին ճնշումը և սկսեցին սպառնալ Ռուսաստանի հետ աշխատող վարկային հաստատությունների թոփ-մենեջերներին անձնական պատժամիջոցներով։

Թեև ռուս դիվանագետները Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցին դեռ փետրվարին խոստանալով «աշխատանքներ իրականացնել» և «պաշտպանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին», դրանք արդյունքներ չտվեցին։ «Թուրքական բանկերում հաճախակիացել են Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերությունների «դուրս հանելու» դեպքերը։ Նման հաճախորդներն ակտիվորեն հայտնաբերվում են, և նրանց փոխանցումներն արգելափակվում են կամ նրանց հաշիվներն ամբողջությամբ փակվում են»,- սեպտեմբերին բողոքել էր Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովը։

Օգոստոսի վերջին թուրքական Ziraat բանկը, որը պատկանում է պետությանը և ակտիվների քանակով զբաղեցնում է առաջին տեղը երկրում, դադարեցրել էր ռուբլով հաշիվների բացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել են, որ նմանատիպ քաղաքականություն են վարում նաև Թուրքիայի այլ պետական բանկերը, մինչդեռ որոշ մասնավոր վարկային կազմակերպություններ դեռ շարունակում են գործել ռուբլով։

Սեպտեմբերին թուրքական բանկերը դադարեցրել են զանգվածաբար հրաժարվել ռուսական ընկերություններին վճարումներ կատարել, հայտնել էր «Վեդոմոստի»-ին հղում անելով ներկրողներից և միջնորդներից իր երեք աղբյուրներին: Նրանց կարծիքով, նույնիսկ բանկին լրացուցիչ առաքման փաստաթղթեր տրամադրելը խնդիրները չի լուծում։

Հենց վճարումների հետ կապված խնդիրների և ապրանքաշրջանառության անկման ֆոնին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր իր այցը Թուրքիա, որը պետք է կայանար փետրվարի կեսերին և կարող էր լինել նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի երկիր Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular