ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 694 600 մարդ, ինչը 1,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գրառման մեջ, գրում է jnews.ge-ն:

Նրանց տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության խտությունը կազմել է 64,6 մարդ՝ 1 քառ. կմ.-ի համար:

Վրաստանի մայրաքաղաքն ամենախիտ բնակեցված քաղաքն է, եթե ընդհանուր առմամբ բնակչության խտությունը կազմում է 64,6 մարդ (1 քառ. հաշվով), ապա Թբիլիսիում այս ցուցանիշը կազմում է 2495,9 մարդ (1 քառ. հաշվով):

Թբիլիսիից հետո ամենաբնակեցվածը Աջարիան է (125,2), Շիդա Քարթլին (71,2) և Իմերեթին (68,9):

Առավել նոսր բնակեցված շրջանը Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին են։ 1 քառ. կմ-ի վրա ընդամենը 5,7 մարդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular