ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ տանել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում օրակարգի հարստացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular