ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Գիվի Միկանաձեն։

«Իշխանությունները և հասարակությունը ոչ մեկին հնարավորություն չեն տա նույնիսկ մեկ անօրինական քայլ անել։ Վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին կլինեն զարգացման հաջորդ չորս տարիները և ում վստահել։ Ոչ մի օտար պետություն, ոչ մի ուժ դրա իրավունքը չունի։  Մենք նրանց հնարավորություն չենք տա որևէ կերպ միջամտել և ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած նրանք դա փորձում են անել»,- ասել է Միկանաձեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular