ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Վարձատրություն մարդասպաններին՝ պատվիրատուից»․ այսպես է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին բնորոշել ԱՄՆ-ից Իսրայելին 8,7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու փաստը։ 

«Իսրայելի ռեժիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ից 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ է ստանալու՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վարձատրություն մարդասպաններին ու հանցագործներին՝ պատվիրատուից։ Աշխարհը չի կասկածում, որ ամերիկյան ռեժիմը Իսրայելի ռեժիմի առաջին գործընկերն է՝  ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ պաղեստինցիների ցեղասպանության և Լիբանանի ժողովրդի դեմ կատարվող ներկայիս հանցագործությունների մեջ»,- հայտարարել է Քանանին։

Նա ընդգծել է նաև՝ Վաշինգտոնը հայտարարում է Իսրայելին օգնություն տրամադրելու մասին՝ իբրև թե Իսրայելի ինքնապաշտպանության համար,  և շատ զայրացնող է, որ  ԱՄՆ-ը Պաղեստինում 11 ամսում մոտ 42 հազար մարդու և Լիբանանում 4 օրում ավելի քան 1 500 մարդու սպանությունը համարում է «ինքնապաշտպանություն»։

Այն մասին, որ Իսրայելը Վաշինգտոնից 8,7 միլիարդ դոլարի օգնության փաթեթ է ստանալու ռազմական կարիքների համար, Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է սեպտեմբերի 26-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular