ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ Ղուլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միանշանակ, բավարար աշխատանք չի արվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների տունդարձի համար: Այսօրվա միջոցառումը նվազագույնն է, ինչ կարող ենք անել: Այս մասին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կատարված միասնական աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: 

«Այն, ինչը կապված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կամ նրանց Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է, և սա կարծում եմ՝ ոչ միայն անհատական, այլև հավաքական, պետական տեսանկյունից է ստորացուցիչ»,- ասել է Ղուլյանը:

«Ցանկացած առիթ պետք է օգտագործել՝ մեր ձայնը բարձրացնելու, որովհետև եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, պատերազմը չի կարող ավարտված համարվել, որքան էլ խաղաղության պայմանագրի թղթերով մեզ փորձեն խաբել»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվել էմիասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular