ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։

  • Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում, մինչև տարեվերջ ավելի կխորանա: Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 5.6%` հուլիսի նկատմամբ դանդաղելով 0.6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9.0%` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:
  • Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը հունվար-հուլիսին կազմել է 12.1%։ Սա բավական մտահոգիչ է, քանի որ, բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական նպաստումներ են ունենում ընդհանուր արտահանման աճին՝ արտացոլելով ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
  • Վարկերի աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ: 2024թ. օգոստոսին հիպոթեքային և սպառողական վարկերի աճի տեմպերը արագացել են՝ առանց այդ էլ բարձր մակարդակներից։ Այդ տեսակի վարկերը ուղղվում են տնային տնտեսություններին, որոնց եկամուտները համապատասխան չափով չեն աճում, ինչը միջնաժամկետում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։ Միևնույն ժամանակ, արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալների աճը, թեև օգոստոսին մտել է դրական տիրույթ` հանքարդյունաբերության ոլորտում տրված վարկերի հաշվին, բավական ցածր մակարդակում է, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի վարկերը շարունակում են նվազել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/L4xvo ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular