ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Լուպեն՝ նկարահանումների հարթակում և նկարահանումներից դուրս «Ազիզյանների» փոխհարաբերությունների մասին

ՖՈՏՈ

BlogNews-ը գրում է.

Յուքոմ ցանցի ներսում ցուցադրվող Արմենիա պրեմիում հեռուստաալիքի մեգանախագծերից մեկը՝ «Ազիզյանները» սիթքոմը, շարունակում է մնալ հայկական հեռուստաեթերի ամենապահանջվածների շարքում: Սա ընտանեկան զվարճալի պատմություն է, որտեղ ապրում են ամուսիններն ու իրենց երեք՝ մեկը մեկից բարդ ու դժվար անցումային տարիքները հաղթահարող երեխաները:

Ընտանիքի մայրը Ռուզանն է, ում խաղին հեռուստադիտողը սիրահարվեց առաջին իսկ սերիայից, որովհետև Ռուզանի մեջ շատ տնային տնտեսուհիներ տեսան հենց իրենց՝ կյանքով լի, հոգսաշատ, տեղ-տեղ՝ նյարդային, բայց միշտ նվիրված ու սիրող մայր:

Ռուզանին մարմնավորած դերասանուհի Անի Լուպեի հետ զրուցել է BlogNews.am-ը և պարզել մի քանի հետաքրքիր մանրամասներ նկարահանումների հարթակում և նկարահանումներից դուրս «Ազիզյանների» փոխհարաբերությունների մասին.

«Ներկա պահին սիթքոմի նկարահանումներն ավարտված են, և սպասում ենք մյուս սեզոնին: Իմ խաղի մասին կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում շատ ավելի լավ խաղացի Ռուզանին, որովհետև այս անգամ կերպարս լիովին բացահայտել էի ու ավելի հեշտ էի դերի մեջ մտնում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular