ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակտիվ պայքարի վերսկսման մասին։ Բողոքի ցույցերը կսկսվեն հոկտեմբերի 2-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում։ Գալստանյանի խոսքով, դա կլինի «համառ, անողոք, երաշխավորված հաղթանակով» պայքարի լարված և հետևողական փուլի սկիզբը։ 

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ ներկայիս իրավիճակը «շատ ցուցիչ» է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մանրամասների մասին քիչ տեղեկություններ կան։ «Բայց այն փաստը, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սկսել է զանգահարել երկու առաջնորդներին, վկայում է այն մասին, որ այդ եռանկյունում ինչ-որ լուրջ խնդիր է քննարկվում։ Եվ, ամենայն հավանականությամբ, եղել է տվյալների արտահոսք, արդյունքում էլ Հայաստանի ընդդիմությունը որոշել է ակտիվանալ։ Ի՞նչ հեռանկարներ կան այս ամենի համար: Բոլոր նախորդները, ինչպես գիտենք, ավարտվեցին առ ոչինչ։ Մարդիկ քայլեցին, վրաններ տեղադրեցին, ելույթներ ունեցան, բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կկարողանան իրենց կողմը գրավել ուժի մեծ մասին, և որքանո՞վ են կազմակերպված»,- նշել է հրատարակության զրուցակիցը։

svpressa.ru-ի այն հարցին, թե կա՞ շանս, որ ընդդիմությունը կարողանա գրավել նաև դրսի հայերին, Տարասովը պատասխանել է, որ օրինակ Ռուսաստանի հայկական սփյուռքը, ըստ էության, չի աջակցում Փաշինյանին, և անգամ ավելի շուտ կարելի է ասել դեմ է նրան, բայց որքանո՞վ է պատրաստ մասնակցել քաղաքական գործընթացներին Հայաստանում, հարցը «բաց է մնում»։

 «Այո, նրանց համար դա իրենց պատմական հայրենիքն է, նրանք, իհարկե, փորձում են որոշակի ազդեցություն ունենալ և ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Ավելին, սփյուռքը լուրջ բազմամիլիոնանոց ուժ է։ Բայց այդ մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով և տարբեր ժամանակներում լքել են իրենց հայրենիքը, այսօր Ռուսաստանի լիիրավ քաղաքացիներն են, ծառայում են նրա զինված ուժերում, ունեն հաջող կարիերա և այլն։ Բնականաբար, նրանք շահագրգռված են, որ Հայաստանը լինի Ռուսաստանին բարեկամ, և, իհարկե, տարածաշրջանում ապակայունացման աղբյուր չհանդիսացող պետություն։ Բայց ինձ թվում է, որ այն ջանքերը, որ այդ մարդիկ գործադրել են մինչ այժմ, անբավարար են եղել»,- ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular