ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»:

Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել հանրության կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմացել է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվել։

2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

Այս փաստաթուղթը եւս ընդունվել է՝ առանց ժողովրդի իմացության եւ գործընթացին՝ ժողովրդի մասնակցության։

Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular