ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացել են հրդեհել հայտնի տիկտոկերի «Honda»-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, պարզել, ապա հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:

Քանի որ նա օպերատիվ տեղեկություններով լինում է տարբեր վայրերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 10-ից ավելի վայրեր են մեկնել և այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադոնցի փողոցում հայտնաբերում են Գ. Տոնականյանին և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է արարքը, Արաբկիրի ոստիկաններն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո: Արաբկիրի ոստիկաններն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular