ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի բանակն անցկացրել է զորավարժություն՝ Լիբանանի տարածքում ցամաքային հարձակման նմանակմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակի 7-րդ զրահատանկային բրիգադի զորքերը Լիբանանի տարածքում ցամաքային հարձակման իմիտացիայի զորավարժություն են անցկացրել, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ զորավարժությունները տեղի են ունեցել Լիբանանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և նմանակել են ցամաքային գործողություններ և մարտեր «բարդ լեռնային տեղանքում»:

Զորավարժությունները տեղի են ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Լիբանանում հնարավոր ցամաքային հարձակման մտավախությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Լիբանանի հետ մոտալուտ զինադադարի մասին լուրերը կեղծ են, ինչպես նաև հերքել է Լիբանանի տարածքին իսրայելական հարվածները թուլացնելու մասին տեղեկությունները: 

Այսօր իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, և որ այդ որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:

«Սա ամերիկա-ֆրանսիական առաջարկ է, որին վարչապետն անգամ չի արձագանքել»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրությունում։

Նաև հաղորդվել է, որ Նեթանյահուն բանակին կարգադրել է ամբողջ ուժով շարունակելու հարվածները, և հավելելով, որ մարտերը Գազայում կշարունակվեն։  Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը իր հերթին հավելել է, որ հյուսիսում հրադադար չի լինելու:

«Մենք կշարունակենք ամբողջ ուժով մինչև հաղթանակ պայքարել «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման դեմ», -ասել է Կացը:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրա մեջ նաև նշվել է, որ դիվանագիտությունը «չի կարող հաջողության հասնել հակամարտության սրման պայմաններում»:

«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար և իրական հնարավորություն տալ դիվանագիտական կարգավորմանը: Մենք պատրաստ ենք լիովին աջակցել այս ժամանակահատվածում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիր կնքելու բոլոր դիվանագիտական ջանքերին՝ հիմնվելով վերջին ամիսների ջանքերի վրա, որոնք վերջ կդնեն այս ճգնաժամին», - ասված է հայտարարությունում:

Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Քաթարի կողմից:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ողջունել է կոչը և ասել, որ Իսրայելը գերադասում է դիվանագիտական լուծումը: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Իսրայելը չի վարանի ուժ կիրառել, եթե գործարքը չհամապատասխանի այն պայմաններին, որոնք թույլ կտան իսրայելցիներին ապահով վերադառնալ իրենց տները:

Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular