ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում անվանվել են «աղանդավորական քարոզ». «Մշուշոտ ու տագնապալի ապագա» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում ավելի շատ հիշեցնում էր «աղանդավորական շարժման ղեկավարի քարոզ, քան պետական գործչի հայտարարություն»։ Այդ մասին ասել է հայ դիվանագետ, նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գրում է eadaily.com-ը։ «Ելույթն ինքնին խղճուկ էր և բովանդակությունից զուրկ: ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովը կազմակերպվել էր սպառնալիքների, այդ թվում անվտանգության սպառնալիքների քննարկման նպատակով, սակայն, ցավոք սրտի, մեր պետության ղեկին կանգնած մարդու ելույթն ավելի շատ նման էր աղանդավորական շարժման ղեկավարի քարոզի, քան պետական գործչի ելույթի, ով շահագրգռված է լուծել իր պետության խնդիրները և առաջ մղել երկրի շահերը միջազգային ասպարեզում»,- ասել է նա։

Նախկին դեսպանի գնահատմամբ Փաշինյանի ելույթը բավականին համահունչ էր իր «ջայլամի քաղաքականությանը» և դե ֆակտո կոչ էր «ասել այն, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է հավատալ դրան»։

Բնականաբար, շարունակել է Աղաջանյանը, նման ելույթը միջազգային ասպարեզում որևէ ազդեցություն չի ունենա: Այդ ամբիոնից յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր խնդիրներն ու իր այն դիրքորոշումը, որը համարվում է գալիք տարվա արտաքին քաղաքականության մեկնարկային կետը։ Այդ տեսանկյունից անիմաստ է նաև խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակության մասին։ «Տպավորություն էր, որ դա հապճեպ շարադրված ելույթ էր, որը նպատակ ուներ արդարացնել Նյու Յորքում իր հայտնվելու փաստը։ Բայց ակնհայտորեն պատճառը բուն համաժողովին մասնակցելը չէր»,- ասել է Աղաջանյանը։

Նրա գնահատականներով, իրական պատճառը ամերիկյան հարթակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու մտադրությունն էր, բայց վերջինս օգտվելով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրություններից Նյու Յորքում չէր։ Արդյունքում ամերիկացիները փորձեցին որոշակի առաջընթաց ապահովել գոնե հայ-թուրքական ճանապարհին։ Աղաջանյանը, սակայն, վստահ չէ, որ այդ նախաձեռնությունն իրեն կարդարացնի:

«Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր գործոն: Արևմուտքի աշխարհաքաղաքական կշռի և ազդեցության նվազման պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը ռիսկի չեն ենթարկի իրենց Արցախի հանձնման և Ալիևի էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների վրա Արևմուտքի աչք փակելու դիմաց ստանձնած պարտավորությունների իրականացմամբ»,- նշել է նա հավելելով, որ «հիմա Թուրքիան և Ադրբեջանը, ելնելով իրավիճակի անորոշությունից, փորձում են խուսափել ստանձնած պարտավորությունների կատարումից»:

Նշենք, որ Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզը «Կա ապագա» պնդումն էր, որը վերջին խորհրդարանական ընտրություններում նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարգախոսն էր։ Հայ փորձագետները, ոչ առանց պատճառի, պնդում են, որ Փաշինյանի կուսակցությունը չի կատարել ընտրողներին տված իր հիմնական խոստումները։ Եվ հետևաբար Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ապագան  չափազանց մշուշոտ է ու տագնապալի։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular