ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում չեն տեսնում խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի «մոտիվացիան». «Ձեռքերը կկապվեն»   

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու մոտիվացիա չունի, քանի որ այդ փաստաթուղթը կկապի նրանց ձեռքերը, և նրանք չեն կարողանա ռազմական ուժ կիրառել, երբ ցանկանան։ Այս մասին nsn.fm-ին տված հարցազրույցում ասել է Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը։ Մելիքյանը նշել է, որ Հայաստանը բաց է խաղաղ համաձայնագրի համար և չի կենտրոնանում առկա խոչընդոտների վրա, մինչդեռ Բաքուն ուղիներ է փնտրում գործընթացը դանդաղեցնելու համար։ «Այս պահին, եթե չեմ սխալվում, կողմերին հաջողվել է պայմանավորվել 13 կետերի շուրջ։ Երևանն ասում է, որ այն կետերը, որոնք եղել են փաստաթղթի նախագծային տարբերակում, և որոնց վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա, կարելի է մի կողմ թողնել և ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրել, այդ թվում միմյանց սահմանները ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բաքուն պնդում է, որ ամեն ինչ պետք է համաձայնեցվի և ընդհանուր փաստաթուղթ ստորագրվի։ Հայաստանը ցանկանում է արձանագրել, թե որտեղ կա պայմանավորվածություն և շարունակել հարաբերությունների կարգավորումը, բայց Բաքուն համաձայն չէ դրան և նախապայմաններ է առաջադրում, հղում է անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ ակտերին, որոնք, իբր, Ադրբեջանից տարածքային պահանջներ են պարունակում։ Երևանը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը Սահմանադրությամբ և այլ փաստաթղթերով հստակ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, դա նախապայման չի համարում։ Երևանը ցանկանում է որպես հիմք ամրագրել Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա առաջ շարժվել»,- ասել է նա։

Ըստ Մելիքյանի, Բաքուն միտումնավոր է ժամանակ ձգում: «Երևանը վերջերս Բաքու ուղարկեց իր նախագծի տասներորդ տարբերակը, բայց այնտեղից մենք արդեն լսում ենք ոչ այնքան ուրախ հայտարարություններ, նախապայմանները մնում են։ Դա հիմք է տալիս մտածելու, որ Բաքուն խաղում է ժամանակի վրա, չկա այնպիսի փաստաթուղթ ստորագրելու որևէ մոտիվացիա, որը կնվազեցնի տարածաշրջանում սրացման մակարդակը։ Որովհետև ցանկացած քաղաքական փաստաթուղթ, որը պարունակում է և՛ սահմանների ամրագրում, և՛ պարտավորություններ ուժի չկիրառման վերաբերյալ, կսահմանափակի և կկապի այն կողմի ձեռքերը, ով ցանկանում է որոշակի պահին օգտվել իրավիճակից։ Այդ համատեքստում տարածաշրջանում շուտափույթ խաղաղության հաստատման համար Երևանը խոսում է դրական նոտայով, բայց Բաքուն  չի շտապում»,- ամփոփել է nsn.fm-ի զրուցակիցը։

Հայ քաղաքագետ, Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին քիչ հավանական է համարում, որ խաղաղության համաձայնագիր մոտ ապագայում ստորագրվի։  «Չեմ կարծում, որ մենք կարող ենք լրջորեն խոսել մոտակա և միջնաժամկետ հեռանկարում համաձայնագրի ստորագրման մասին։ Շարունակվող խոսակցությունն այն մասին է, որ 17 կետերից 13-ն են համաձայնեցված։ Թե որքանո՞վ են դրանք հետևողական՝ հարց է։ Մնացած երեք-չորս կետերը նույնպես համաձայնեցված են, բայց մասամբ։ Դատելով այն պահանջներից, որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է, օրինակ, Հայաստանի սահմանադրությունը փոխելը, այդ ամենն այնքան էլ լուրջ չէ, քանի որ Սահմանադրության փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Եվ այդպես շարունակ։ Չեմ կարծում, որ կա համաձայնագրի արագ ստորագրման հեռանկար»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular