ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում․ Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ն կարող է քննարկել միջուկային զենքի կիրառումը, երբ ստանա հուսալի տվյալներ օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման, այդ թվում՝ հրթիռների և անօդաչուների, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը հատելու մասին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները հստակ նշված են։

Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ ստանանք հավաստի տեղեկատվություն օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման և մեր պետական սահմանը հատելու մասին»,- ասել է Պուտինը։

«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հարձակման ժամանակ միջուկային զենք օգտագործել, ներառյալ, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և Բելառուսի համար»,- հավելել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ այս բոլոր հարցերը համաձայնեցվել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular