ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կընդլայնվի այն անձանց շրջանակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու հանրային կազմակերպության հայտարարած մրցույթներին. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություն կատարել իր իսկ 2020 թ. օգոստոսի 19-ի N273-Ա որոշման մեջ: Նշվում է, որ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ հանրային կազմակերպություններ են համարվում նաև Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք այդ պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված։

Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի տարածքում իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով։ Նշված կարգերը չեն կարող հակասել օրենքի 3-րդ հոդվածով սահ ման ված նպա տակ ն ե ր ի ն և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև նշված մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ):

Հանրային կազմակերպություննների անվանական ցանկը սահմանված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 273-Ա որոշման 1-ին հավելվածով, իսկ գնումների կարգերի նկատմամբ պահանջները՝ 2-րդ հավելվածով։ Վարչապետի հանձնարարականի հիման վրա, հանձնաժողովը, համագործակցելով իրավասու այլ մարմինների հետ, առաջարկում է վերանայել նշված պահանջները՝ հաշվի առնելով հանրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները։ Օրինակ՝ նախատեսվում է որպես գնման ընթացակարգի տեսակ ավելացնել բաց շրջանակային համաձայնագրի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների կողմից պարբերաբար հայտարարվող գնումների համար ունենալ որակավորված մասնակիցների ցանկ, և ցանկացած տնտեսվարող իրավունք կունենա ընդգրկվել այդ ցանկում:

Կավելացվեն իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված դրույթներ, ինչն իր հերթին ուղղված է գնման գործընթացի թափանցիկության մակարդակի ավելացմանը: Կսահմանվեն հանրային կազմակերպության և մրցույթին մասնակից տնտեսվարողների փոխկապակցվածության բացառման դեպքերը։ Մասնավորապես, կընդլայնվի փոխկապակցում ունեցող այն անձանց շրջանակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու հանրային կազմակերպության հայտարարած մրցույթներին: Կավելացվի ոչ առցանց եղանակով իրականացվող գնումները տեսա կամ ձայնագրելու վերաբերյալ պահանջ: Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս: ՀԾԿՀ-ն կարծում է, որ այս նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular