ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հորդանանի թագուհի Ռանիան քննադատել է Իսրայելի ագրեսիան ընդդեմ Գազայի հատվածի և դրան Արևմուտքի աջակցությունը, հայտնում է Mehr գործակալությունը:

«Այս պատերազմն աննախադեպ է թե՛ ծավալների, թե՛ դաժանության առումով։ Գազայի հատվածը, որն իր չափերով Նյու Յորքի մեկ երրորդն է, ավելի շատ հարվածներ է ստացել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծվել են Դրեզդենը, Համբուրգը և Լոնդոնը միասին», - ասել է թագուհին:

Նրա խոսքով՝ Գազայում վատ առումով գերազանցվել են բոլոր ռեկորդները՝ խոսքը բնակչության շրջանում սովի, անդամահատված երեխաների թվի և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ամենաբարձր մակարդակի մասին է:

«Աշխարհն աշխատում է երկու տարբեր մոտեցումներով. Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը համարում է նորմալ և նույնիսկ արդարացված: Երբեմն թվում է, թե Իսրայելը բացառություն է բոլոր միջազգային օրենքներից, իսկ պաղեստինցիները բացառություն են մարդու համընդհանուր իրավունքներից», - նշել է Հորդանանի միապետի կինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular