ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ ինքնասպանություն գործած հոր և որդու դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armtimes.com / «Լավ ընտանիք էր, միայն այդքանը կարող եմ ասել», «Նրանք շփվող չէին, ընդամենը հանդիպելիս բարեւում էինք», «Փակ ընտանիք էր, նորմալ, լավ մարդիկ էին»,- մայիսի 10-ին իրենց բնակարանում կախված վիճակում հայտնաբերված հոր եւ որդու մասին այսպես էին արտահայտվում հարեւանները:

Հայրը` 63-ամյա Հարություն Հակոբյանը, Երեւանի Սվաճյան փողոցի շենքերից մեկում ապրում էր երկու որդիների հետ: Ընտանիքի մայրը մահացել է մոտ տասը տարի առաջ:

Հարեւանների տեղեկություններով, կրտսեր որդին, երբ տուն գալով տեսել է, որ եղբայրն ու հայրը զանգերին չեն արձագանքում, զանգահարել է մորաքրոջը: Վերջինս էլ դիմել է փրկարար ծառայության օգնությանը: Փրկարարները դուռը բացելով` հայր եւ որդուն հայտնաբերել են կախված:

Նրանց հետ նույն շենքում ապրող բնակիչներն ասում էին, որ մինչեւ վերջերս հայրն աշխատել է: Ոչ հավաստի տեղեկություններ ունեին, որ` որպես բանվոր: Բայց թե ինչու է հետո առանց աշխատանքի մնացել, մեր զրուցակիցները չգիտեին:

Փոքր որդին, ըստ հարեւանների, զարգացման որոշակի խնդիրներ ունի: Խեցեգործությամբ է զբաղվում, նաեւ վճարվում դրա դիմաց:

Ու թեպետ այս երեք տղամարդկանցից միայն մեկն էր աշխատում, մեր զրուցակից հարեւանների վրա նրանք ծայրահեղ աղքատի տպավորություն չեն թողել: Ասում էին` միշտ կոկիկ էին: Նաեւ` որ արտերկրում հարազատներ ունեին ու գուցե օգնություն էին ստանում:

Մեր զրուցակիցների համար տեղի ունեցածը անակնկալ էր, եւ նրանք դժվարանում էին կարծիք հայտնել, թե ինչը կարող էր հորն ու որդուն նման ծայրահեղ քայլի դրդել:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնելը»): Նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն` պարզելու նրանց հոգեվիճակը: Դիակների արտաքին զննությամբ մահացածների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, թե´ հայրը, եւ թե´ որդին հաշվառված չեն եղել հոգեբուժական որեւէ հաստատությունում: Նաեւ չեն հարել աղանդավորական ոչ մի շարժման:

Արտառոց ու սահմռկեցուցիչ այս դեպքի վերաբերյալ մեզ պարզել հաջողված տեղեկությունների համաձայն, դուռը բացելուց հետո ոչինչ չի հուշել գողության մասին: Տղամարդիկ որեւէ մեկին չեն դիմադրել ու չեն էլ ունեցել դրա անհրաժեշտությունը: Տան դուռը, լուսամուտները մինչեւ փրկարարների ժամանելը եղել են անվնաս: Գույքը նույնպես կանոնավոր է եղել, բնակարանում` ամեն ինչ կոկիկ ու հարդարված:

շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular