ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել:

Թե այս մասին ինչ է մտածում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հարցական է. նա նման դեպքերում անհաղորդ է: Սակայն փաստ է, որ շինարարությանը չխանգարելու համար երեխաների դասերն օնլայն են անցկացվում, ոչ թե, օրինակ, շինարարությունն է դադարեցվում պետության կողմից։

Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերեր կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք «Ռենշին» ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ. «Ինժեներիա՝ ARUP. ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից»։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որեւէ արձագանք տալուց, հերքելուց կամ հաստատելուց, սակայն, տեղեկություններ կան, որ Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։

«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը. նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։ Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքը, որի տարածքում էլ իրականացվում է շինարարությունը, օտարվել է 2020 թվականին, եւ գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։ Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացնող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։ Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ եւ ձախ հատվածամասերում մինչեւ 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։

Արդյոք սա նորմերի խախտում չէ՝ հարցական է։ Կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված եւ ակնհայտ արտոնություններ ունեցող այս ընկերությունը նշում է՝ նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջում: Ստացվում է, որ երեխաները պետք է դասերը երկու տարի անցկացնեն օնլայն, որ իշխանության «սրտի» կառուցապատողն ավարտի անթույլատրելի հարկերի քանակով շինարարությունը։

Բացի սրանից, ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումներից անպակաս ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ստեղծված իրավիճակին. երեխաներից եւ ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն՝ նա մի նոր եւ տխրահռչակ օրենքի նախագիծ է մշակում։

Կարելի է արձանագրել, որ այս իշխանությունների օրոք կրթությունն անկում է ապրում, իսկ բնակարանաշինությունը` աճ։ Սա խոսում է իշխանության կողմից սերմանվող կրթական կեղծ արժեքների մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular