ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, ուր Հայաստանի մարտահրավերների՝ գոյաբանական սպառնալիքի, ադրբեջանական չդադարող ռազմատենչ հռետորաբանության, Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելու վայրն էր, ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնողը գնացել էր հեծանվի հայտնագործության գյուտով։

Աշխարհն իրազեկվեց, որ «Ապագա կա, կա ապագա» և կարևորը «պոզիտիվ» մտածելն է։ Իհարկե, լավ պրծանք՝ կարող էր օրինակ պոզիտիվի շարքից օղի քաշելու, խոզ խանձելու կամ խաշլամա պատրաստելու բաղադրատոմսով կիսվել։ Բայց դե, իր պատկերացրած «Ապագա կա»-ն հենց այս մասին է․․․

Այդ նույն պահին Ալիևը Բաքվում հայտարարում է, որ ինքն աշխարհին պարտադրեց ռազմական ճանապարհով, նույնն է, թե՝ ցեղասպանությամբ, Արցախի հակամարտության լուծումը։ Հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած նոր հարձակման և ամեն քայլի։

Իսկ ահա այսօր Մամեդյարովը, օգտագործելով նույն ամբիոնը, կոչ է ուղղում Հայաստանին քաղաքական կամքի և պատասխանատվություն դրսևորել, արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները։ Բնականաբար, խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության և Հայաստանից կորզվող նոր զիջումների մասին է։

Ապագա կա․․․

Ահա, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը շտապում սահմանազատման կանոնակարգ հաստատել, սեփական ապազգային գործուհեության և հայրենածախության պատասխանատվությունը գցել ԱԺ-ի վրա, երբ Կիրանցում մեր տարածքները հատվածաբար տրվել են թշնամուն՝ առանց կանոնակարգ ու ապագա, երբ ադրբեջանցու սապոգը դեռ շարունակում է օկուպացրած պահել 205 քառ․ կմ․ ՀՀ ինքնիշխան տարածքներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular