ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։

1.       Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։

Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։

2.       Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։

3.        Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։

4.       Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:

Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։

Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

5.       Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։

6.       Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։

7.       Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։

Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular