Կրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը պատասխանել է Զելենսկու այն հայտարարությանը, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է ավարտին` ընդգծելով, որ «հատուկ ռազմական գործողությունը» կավարտվի Ռուսաստանի Դաշնության նպատակներին հասնելուն պես:
«Դուք գիտեք, որ ցանկացած պատերազմ, այսպես թե այնպես, ավարտվում է խաղաղությամբ, բայց մեր նպատակներին հասնելու այլընտրանք չկա, հենց որ այս կամ այն կերպ իրականացվեն, հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։