ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 13-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում, հնչել են կրակոցներ։   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մ․Մ․-ն՝ իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Ս․Գ․-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Ա․ Հ․-ն, 20-ամյա Ա․ Ու․-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վ․Ա․-ն եկել են Արաաբկիր համայնքի Սոսեի փողոց՝  ՌԴ քաղաքացի 19-ամյա Լ․ Բ․-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, Լ․Բ․-ն իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել օդ:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular